Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սմարթֆոն՝ առանց ֆիզիկական կոճակների
04/12/2014 10:51

Սմարթֆոն՝ առանց ֆիզիկական կոճակների

Չնայած այն հանգամանքին, որ տարատեսակ էլեկտրոնային սարքերում օրեցօր ավելի շատ է օգտագործվում սենսորային կառավարման համակարգը՝ ֆիզիկական կոճակներից լիովին հրաժարվել են միայն հաշված ընկերություններ: Այդուհանդերձ, շուկա մուտք գործելիս պրոդուկտներին անհրաժեշտ են որոշ առանձնահատկություններ, որոնցով կկարողանան գրավել սպառողների ուշադրությունը: Ճիշտ նույն մարտավարության արդյունքում է ստեղծվել չինական Mantra ընկերության X7 սմարթֆոնը: 

Նորույթի բոլոր ֆունկցիաների կառավարումն առանց բացառության իրականացվում է սենսորային համակարգի միջոցով: Բացակայում է անգամ սմարթֆոնի միացման կոճակը: X7-ի տեխնիկական հատկությունների վերաբերյալ մանրամասներ առայժմ չկան, միայն հայտնի է, որ այն աշխատելու է Android-ի վրա հիմնված MO7os օպերացիոն համակարգով: