Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Skype-ի համահիմնադիրները ներկայացրել են Wire հաղորդակցման հարթակը
03/12/2014 13:20

Skype-ի համահիմնադիրները ներկայացրել են Wire հաղորդակցման հարթակը

Skype-ի համահիմնադիր Յանուս Ֆրիիսը, թոփ մենեջեր Ջոնատան Կրիստենսենն ու ընկերության դիզայներ Պրիիդու Զիլմերը թողարկել են Wire հավելվածը, որն իրնեք անվանում են «հաջորդ սերնդի հաղորդակցման հարթակ»: Հարկ է նշել, որ սա անկախ նախագիծ է և Skype-ի հետ ընդհանուր եզրեր չունի: 

Wire-ն օգտատերերին հնարավորություն է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել և զանգել բոլոր այն հարազատներին, ովքեր նույնպես օգտվում են այդ հավելվածից: Հաղորդագրությունների հետ մեկտեղ կարելի է ուղարկել նաև YouTube-Ի տեսահոլովակներ, SoundCloud-ի երգեր, ինչպես նաև լուսանկարներ: 

Տվյալ պահին Wire հաղորդակցման հարթակը հասանելի է միայն iOS 8, Android 4.4 (և ավելի բարձր) ու OS X օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: Մոտ ապագայում նախատեսվում է նաև հավելվածի՝ բրաուզերների համար նախատեսված տարբերակը: