Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sonim XP7 Extreme. Սմարթֆոն, որը կարելի է վայր գցել, սուզել ջրի տակ և նույնիսկ վրաերթի ենթարկել
27/11/2014 12:47

Sonim XP7 Extreme. Սմարթֆոն, որը կարելի է վայր գցել, սուզել ջրի տակ և նույնիսկ վրաերթի ենթարկել

Եթե էքստրեմալ սպորտաձևերի սիրահար եք և առանձնապես տարված չեք նորաձևության վերջին թրենդերով, ապա Sonim XP7 Extreme սմարթֆոնը ստեղծված է հենց Ձեզ համար:

Օրերս Indiegogo համաֆինանսավորման հարթակում Sonim ընկերությունը ներկայացրել է LTE կապի հնարավորությամբ աշխարհի ամենադիմացկուն Android սմարթֆոնը:

Սարքի արտադրությունն սկսելու համար ընկերությունը նախատեսում է 150 հազար ԱՄՆ դոլար ներգրավել: XP7 Extreme-ի հաատուկ կառուցվածքի շնորհիվ այն կշարունակի աշխատել 2 մետր բարձրությունից նետելուց, ջրի տակ սուզելուց և նույնիսկ վրաերթի ենթարկելուց հետո: 

Տեխնիկական հատկությունների տեսանկյունից սարքը հեռու է իդեալական լինելուց: Այն ունի 800×480 պիքսել թույլատրությամբ 4 դյույմանոց էկրան, որը, ի դեպ, արձագանքում է նաև ձեռնոցներով հպումներին: Sonim XP7 Extreme-ը հագեցած է 1 Գբ հիմնական և 16 Մբ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև 1 Մպ դիմային և 8 Մպ հիմնական տեսախցիկներով: 

Sonim ընկերությանն արդեն հաջողվել է ներգրավել անհրաժեշտ գումարի ճիշտ կեսը: Նախնական պատվերի դեպքում սմարթֆոնի արժեքը կկազմի 579 ԱՄՆ դոլար: