Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է ֆլիպ-տեսախցիկով առաջին սմարթֆոնը
26/11/2014 14:10

Ներկայացվել է ֆլիպ-տեսախցիկով առաջին սմարթֆոնը

Doov Nike V1-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որն ունի ֆլիպ-տեսախցիկ: Բացի Sony ապրանքանիշի որակյալ սենսորից, գադջեթն ունի նաև շատ այլ առավելություններ: Չեն տուժել նաև սարքի տեխնիկական հատկությունները: 

Ինչպես արդեն կարելի է ենթադրել, սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը տեսախցիկն է: Sony սենսորն ունի 13 Մպ կետայնություն: Քերծվածքներից խուսափելու նպատակով օգտագործվել է շափյուղե ապակի: Doov Nike V1-ի տեսախցիկը հագեցած է Philips կրկնակի լուսարձակով և օպտիկական կայունացման համակարգով: 

Ինչ վերաբերում է սարքի տեխնիկական հատկություններին, ապա այն աշխատում է 1,5 ԳՀց հաճախականությամբ և 2 Գբ օպերատիվ հիշողությամբ MediaTek MT6732 քառամիջուկ պրոցեսորով, ունի 5 դյույմանոց HD էկրան, իսկ որպես ծրագրային հիմք օգտագործվել է Android 4.4 օպերացիոն համակարգը: 

Doov Nike V1-ի մոտավոր արժեքը կազմում է 325 ԱՄՆ դոլար: