Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը թրենդային տեսահոլովակներ որոնելու համար նախատեսված հավելված է թողարկել
25/11/2014 13:14

Samsung-ը թրենդային տեսահոլովակներ որոնելու համար նախատեսված հավելված է թողարկել

Samsung ընկերությունը թողարկել է Milk Video հավելվածը, որը նախատեսված է Galaxy սարքերում թրենդային տեսանյութերի որոնման և փոխանակման համար: Այն արդեն հասանելի է Google Play առցանց խանութում:  

«Հաճախ տեսանյութերի դիտումն իրականացվում է պատահական սկզբունքով և պատահում է այնպես, որ օգտատերերի աչքից վրիպում են այնպիսի իրադարձություններ, որոնց մասին խոսում է ամբողջ աշխարհը: Կարծում ենք, որ կկարողանաք արդյունավետ լուծում առաջարկել այդ խնդրին», – նշել է Samsung ընկերության` ծառայությունների մատուցման գծով փոխտնօրեն Քևին Սվինտը:  

Հավելվածի համար պատասխանատու թիմը մի շարք աղբյուրներում փնտրելու է ամենատարբեր իրադարձությունների հետ առնչվող, ամբողջ աշխարհում լայն տարածում գտած տեսահոլովակները և ներկայացնելու է դրանք օգտատերերի ուշադրությանը: Այդ կապակցությամբ Samsung-ն սկսել է համագործակցել BuzzFeed, Funny or Die, Vice և College Humor կայքերի հետ: