Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2015 թվականին կգործարկվի Need for Speed: No Limits խաղը
24/11/2014 13:37

2015 թվականին կգործարկվի Need for Speed: No Limits խաղը

Need for Speed: No Limits նոր խաղը iOS և Android սարքերում հասանելի կլինի 2015 թվականից: Հավելվածի մշակմամբ զբաղվում է FireMonkeys ընկերությունը, որն օգտատերերի շրջանում առավել հայտնի է դարձել իր Real Racing 3 խաղով: 

EA ստուդիան հրաժարվել է թողարկել խաղի համակարգչային տարբերակը՝ որոշելով ողջ ուշադրությունը կենտրոնացնել բջջային հարթակների վրա: Հավելվածի գործարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, 2015 թվականին այն արդեն հասանելի կլինի: FireMonkeys ստուդիան իր հերթին խոստացել է հնարավորինս ռացիոնալ օգտագործել պլանշետների և սմարթֆոնների ռեսուրսները:  

Արդեն ներկայացվել է Need for Speed: No Limits խաղի առաջին թրեյլերը: Վերջնական եզրակացություններ անելու համար դեռևս վաղ է, սակայն ենթադրվում է, որ խաղն անվճար է լինեու՝ ներխաղային գնումներ իրականացնելու հնարավորությամբ: