Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
App Store-ում «անվճար» հավելվածներ այլևս չեն լինելու
21/11/2014 22:59

App Store-ում «անվճար» հավելվածներ այլևս չեն լինելու

Apple ընկերության հավելվածների առցանց խանութում այլևս չի հանդիպելու ծրագրերի և խաղերի «Անվճար» (Free) բաժինը: Սակայն անհանգստության կարիք չկա, քանի որ սա ամենևին էլ չի նշանակում, որ բոլոր ներբեռնումներն այսուհետ վճարովի են լինելու: Իրականում, օգտատերերի համար մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու, քանի որ ընկերությունը որոշել է «Անվճար» բառը պարզապես փոխարինել ավելի համապատասխան՝ «Ձեռք բերել» (Get) բառով: 

Անվանափոխության վերաբերյալ այս որոշումն ընդունվել է մի շարք սկանդալներից հետո, որոնց պատճառն այն էր, որ երեխաները «Անվճար» բաժնից խաղեր էին ներբեռնում, այնուհետև հսկայական գումարներ ծախսում ներխաղային գնումներ կատարելու համար: Նման դեպքերի հետևանքով այս տարվա սկզբին Apple-ը դատարանի որոշմամբ ստիպված եղավ 32,5 մլն ԱՄՆ դոլար վճարել այն ծնողներին ում երեխաներն «անվճար» խաղերում գնումներ էին կատարել: