Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Maps-ը ներկայանում է նոր ֆունկցիաներով ու թարմացված դիզայնով
06/11/2014 13:37

Google Maps-ը ներկայանում է նոր ֆունկցիաներով ու թարմացված դիզայնով

Google Maps-ն իր նոր դիզայնով ավելի հաճելի կդարձնի ճանապարհորդությունը: iPhone և Android-սարքերի օգտատերերին հաճելիորեն կզարմացնեն Google քարտեզների ավելի վառ գույներն ու թարմացված դիզայնը, որի ստեղծման առաջնային նպատակը հավելվածն իրական աշխարհին նմանեցնելն է: 

Google Maps-ի նորացված տարբերակը արկածախնդիր ճանապարհորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն հետաքրքրող բոլոր վայրերի մասին: Սեղմելով քարտեզի ներքևի հատվածում գտնվող «More to Explore» կոճակը՝ օգտատերերը կստանան տեսարժան վայրերի կամ մոտակայքում գտնվող ռեստորանների մի ամբողջ ցանկ: Եվ սա դեռ ամենը չէ: Google Maps-ը հնարավորություն կընձեռի հավելվածի միջոցով նախընտրած ռեստորանում սեղան ամրագրել: Սակայն հավելվածի այս ֆունկցիան, ցավոք, գործում է միայն ԱՄՆ-ի տարածքում: 

Դե ինչ, հուսով ենք առաջիկա ճամփորդությունը ծրագրելիս չեք մոռանա ներբեռնել Google Maps հավելվածը, քանի որ այն իսկապես անփոխարինելի խորհրդատու է: