Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung Galaxy S6. «Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից»
05/11/2014 11:07

Samsung Galaxy S6. «Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից»

Ցանցում պտտվող լուրերը խոսում են այն մասին, որ ներկայում Samsung ընկերությունն աշխատում է հաջորդ Android սմարթֆոնի վրա, որն առայժմ կրում է Project Zero անվանումը: Որոշ աղբյուրների համոզմամբ՝ այդ սմարթֆոնը Galaxy S6-ն է, որի մշակումն ամբողջությամբ իրականացվում է զրոյից: Դա նշանակում է, որ ո՛չ դիզայնով և ո՛չ էլ կառուցվածքային առանձնահատկություններով այն չի նմանվելու Galaxy շարքի մյուս մոդելներին: 

Դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ընկերությանը կհաջողվի ստեղծել միանգամայն նոր սարք, քանի որ ըստ նախնական տվյալների՝ Galaxy S6-ի թողարկումը նախատեսվում է հունվարին, իսկ պաշտոնապես այն ներկայացվելու է փետրվարին: 

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սույն տեղեկատվությունն ընկերության կողմից հաստատված չէ: Թե արդյո՞ք այս ամենը համապատասխանում է իրականությանը, կպարզենք մոտ ապագյում: