Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Samsung Electronics»-ը ներկայացնում է Galaxy Note 4 նոր սմարթֆոնը Հայաստանում
30/10/2014 14:13

«Samsung Electronics»-ը ներկայացնում է Galaxy Note 4 նոր սմարթֆոնը Հայաստանում

2014թ. Հոկտեմբերի 31 12:00-ին –Samsung ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի նոյեմբերի 1-ին: 

Հաճախորդների ժամանակակից կենսակերպին համապատասխանելու համար GALAXY Note 4-ի դիզայներները ձևավորման մեջ օգտագործել են ժամանակակից շեշտադրումներ՝ ստեղծելով մետաղական շրջանակով և բարձրակարգ կաշվե տեսք ստացած ետնամասի պատյանով սմարթֆոն: Ոգեշնչված թղթե նոթատետրի պատմությամբ՝ GALAXY Note 4-ը նախատեսված է օգտատիրոջ ամենաթանկարժեք հուշերը ու մտքերը ապահով և մշտապես հասանելի պահելու համար՝ տալով հնարավորություն օգտվելու նրանցից երբ և որտեղ նա ցանկանա: Նորացված բազմապատուհան աշխատանքի համակարգը ապահովում է առավել արագ և հարմարավետ աշխատանք: Պարզեցվել է նաև հավելվածների փոխմիացումը, ինչը թույլ է տալիս միաժամանակ մի քանի հավելվածների գործակցումը: 

Samsung GALAXY Note 4-ի չափերն են 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GALAXY Note 4-ն օժտված է 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AMOLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկային Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որն ընդլայնվում է ևս 128 ԳԲ–ով microSD-ի միջոցով:

Samsung GALAXY Note 4-ը համալրված է օպտիկական կայունացման խելացի համակարգով և կրկնակի լուսարձակիչ դիոդային ֆլեշով հագեցած 16 ՄՊ հիմնական և լայնանկյուն տեսապակիով դիմային տեսախցիկներով: Սմարթֆոնն աշխատում է նաև 4-րդ սերնդի ցանցում (LTE): Մարտկոցի ծավալը 3220 մԱ/ժ է: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերատիվ համակարգով:

Սմարթֆոնի մարտկոցը լիցքավորվում է 0%-ից մինչև 50% ընդամենը 30 րոպեում և 0%-ից մինչև 100% ընդամենը 100 րոպեում: GALAXY Note 4-ը համալրված է մարտկոցի արագ լիցքավորման համակարգով, ինչը թույլ է սմարթֆոնը լիցքավորել ավելի արագ:
 
Smart OIS համակարգը նվազեցնում է լուսանկարման պահին տեսախցիկի ցնցումներն և պատկերը մշտապես պահում է ֆոկուսի կիզակետում՝ ապահովելով հստակ և պարզ լուսանկար: Այս հատկությունը հատկապես օգտակար է ցածր լուսավորության պայմաններում լուսանկարահանելիս կամ պատկերը շատ խոշորացնելիս: Բացի այդ, Smart OIS գործում է նաև վիդեո նկարահանման ժամանակ ձեռքի ցնցումներից խուսափելու և սահուն պատկեր ստանալու համար:
 
Սմարթֆոնի S-Pen գրիչը ամբողջապես դեկորապատված է: Օգտագործեք Ձեր S-Pen-ը տարբեր հավելվածներից միաժամանակ բազմաթիվ տեքստեր և պատկերներ ընտրելու համար՝ օգտագործելով «Smart Select» ֆունկցիան: Ամսաթիվը, ժամը, հասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի և ինտերնետային էջերի հասցեներն ավտոմատ ճանաչվում են, և Դուք կարող եք անմիջապես գործարկել դրանք: Ավելի լավ է աշխատում նաև մատնահետքերի սքաները, որը ներկառուցված է Home կոճակում: Samsung GALAXY Note 4-ն օժտվել է բազմաթիվ ցուցիչներով (այդ թվում՝ նաև գեոմագնիսական և սրտի ռիթմի), սակայն ընկերությունում իսկական նորամուծություն են համարում ուլտրամանուշակագույն ճառագայթման ցուցիչը, որը սմարթֆոններում առաջին անգամ է կիրառվում: Samsung GALAXY Note 4-ը հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն ու վարդագույն գունային տարբերակներով:
 
Ի դեպ, «Samsung Electronics»-ը անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ կգնեն  GALAXY Note 4, կստանան Samsung level box mini բարձրախոսը որպես նվեր: