Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«Вконтакте» սոցիալական ցանցը գործարկելու է իր սեփական Instagram-ը
29/10/2014 11:00

«Вконтакте» սոցիալական ցանցը գործարկելու է իր սեփական Instagram-ը

Ոչ պաշտոնական, սակայն հուսալի աղբյուրների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ «Вконтакте» սոցիալական ցանցն այս պահին աշխատանքներ է տանում լուսանկարների մշակման համար նախատեսված սեփական հավելվածի ստեղծման ուղղությամբ: Չնայած սոցցանցի աշխատակիցները հրաժարվել են այս թեմայով որևէ մեկնաբանություն անել՝ այնուամենայնիվ ենթադրվում է, որ նոր ծառայությունը մասամբ նման է լինելու Instagram-ին: Այն ևս օգտատերերին հնարավորություն է տալու լուսանկարներ ներբեռնել, մշակել դրանք և այլն: 

Մեկ այլ աղբյուրի հավաստմամբ՝ նոր ֆոտոհավելվածն ավելի շատ նմանվելու է ոչ թե Instagram-ին, այլ Facebook Camera հավելվածին: Մինչ Instagram-ի ձեռքբերումն այս ծառայությունը մշակվում էր Facebook-ի կողմից: Ի տարբերություն Instagram-ի՝ Facebook Camera-ն թույլ էր տալիս միաժամանակ մի քանի լուսանկար ներբեռնել:

Սկզբնական շրջանում «Вконтакте»-ի նոր ֆոտոհավելվածը նախատեսված է լինելու միայն Android հարթակի համար, իսկ հետագայում կմշակվի նաև iOS տարբերակը: Իսկ թե երբ է թողարկվելու հավելվածը, առայժմ հայտնի չէ: