Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Less.Mail. ինտելեկտուալ փոստային օգնական
28/10/2014 12:10

Less.Mail. ինտելեկտուալ փոստային օգնական

Less.Mail հավելվածը ստեղծվել է Robin Labs ընկերության կողմից և հասանելի է միայն Android սարքերում: Այն նախատեսված է էլեկտրոնային նամակներին պատասխանելու համար և օժտված է որոշակի առանձնահատկություններով: 

Իր աշխատանքի սկզբունքով Less.Mail-ը նմանվում է Siri և Google Now ձայնային օգնականներին: Այն կարողանում է արտաբերել մուտքային նամակների պարունակությունը, այնուհետև, հետևելով օգտատիրոջ հրահանգներին, պատասխան նամակ ուղարկել: Հաճախակի շոշափվող թեմաների հիման վրա հավելվածի կազմած պատասխան հաղորդագրությունների նմուշները ևս կարող են օգտակար լինել և խնայել օգտատիրոջ ժամանակը: 

Հավելվածն արդեն 1 միլիոնից ավել օգտատեր ունի: Մոտ ապագայում ընկերությունը ծրագրում է թողարկել Less.Mail-ի նաև iOS տարբերակը: