374
21
2808
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «My Beeline Armenia» մրցույթի մասնակիցների պարգևատրման արարողությունը

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «My Beeline Armenia» մրցույթի մասնակիցների պարգևատրման արարողությունը

17 հոկտեմբերի 2014 թ., Երևան. Beeline-ը պարգևատրեց «My Beeline Armenia» մրցույթի մասնակիցներին, որն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: 

Մրցույթի հաղթող ճանաչվեց Աննա Հովհաննիսյանը: Նրա առաջարկը ներառում է հավելվածի դիզայնի բարելավում, GPS համակարգի ներդնում, ձայնային և SMS-ծանուցումներ ստանալու և լեզուն փոխելու հնարավորություն, նորությունների և տեղեկատվական բաժինների ներդնում, բաժանորդի անձնական էջի և հեռախոսների օնլայն պատվերներ կատարելու բաժնի ստեղծում: Աննա Հովհաննիսյանը ստացավ Sumsung Galaxy S4 հեռախոս: Եվս մեկ մասնակցի` Ավետ Բրուտյանի առաջարկները հավելվածի գլխավոր էջի բարելավման և բաժինների օպտիմալացման վերաբերյալ ևս բարձր գնահատականի արժանացան հանձնաժողովի կողմից: Ավետ Բրուտյանը ստացավ խրախուսական մրցանակ` Beeline-ի «Ոսկե» հեռախոսահամար:

Մրցույթի մասնակիցներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց նաև Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Վերջինիս հավաստմամբ՝ ընկերությունը նպաստելու է հնարավորինս սեղմ ժամկետներում «My Beeline Armenia» հավելվածի բարելավմանն ուղղված առաջարկների իրագործմանը: 

«My Beeline Armenia» մրցույթը մեկնարկել է ս.թ. հուլիսի 16-ին: Հաղթողներն ընտրվել են Beeline-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Մրցույթին ներկայացված առաջարկների թիվը գերազանցել է 100-ը: 

Նշենք, որ «My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 8719: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում: 

Կարճ հասցե: geek.am/u/4412.html
Beeline Beeline Հեռահաղորդակցություն Հավելվածներ My Beeline Armenia Apps

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram