Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը
16/10/2014 13:14

Ներկայացվել է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը

Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը բավական երկար ժամանակ հանդես էր գալիս Android L կոդային անունով: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ օպերացիոն համակարգը պետք է անվանվեր Android Lion, սակայն ի վերջո Google-ի ընտրությունը կանգ առավ Lollipop անվան վրա: 

Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով են աշխատում Nexus 6 սմարթֆոնն ու Nexus 9 պլանշետը: Մոտ ապագայում այն հասանելի կլինի նաև Nexus 4, Nexus 5, Nexus, 7, Nexus 10, ինչպես նաև Google Play edition սարքերի համար: 

Lollipop-ն առանձնանում է իր նոր դիզայնով ու կարգավորումների լայն ընտրանիով: Բացի այդ, օպերացիոն համակարգի նոր տարբերակում օգտագործվող Project Volta-ն զգալիորեն երկարացնում է սարքերի ավտոնոմ աշխատանքի տևողությունը, ինչը թույլ է տալիս 90 րոպե շարունակ օգտագործել գրեթե սպառված մարտկոցով սմարթֆոնը: