Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 10/10/2014
10/10/2014 12:10

Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 10/10/2014

Ներկայասցնում ենք iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերով` հայաստանցիների կողմից Apple App Store-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2014թ.-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ:

iPhone – ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածների հնգյակն այս անգամ բացում է Viber հաղորդակցման հարթակը: Երկրորդ հորիզոնականում է Traffic Nations խաղը, իսկ երրորդում՝ Skype for iPhone հավելվածը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ առաջատար հնգյակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է BlotClub հայկական հավելվածը: Վերջին՝ հինգերորդ հորիզոնականում է գտնվում Facebook Messenger հաղորդակցման հարթակը:

iPad – առաջինը Traffic Nations խաղն է: Երկրորդ հորիզոնականում Facebook Messenger-ն է: Երրորդ հորիզոնականն այս անգամ բաժին է ընկել iOS սարքերի համար նախատեսված HayTar հայերեն ստեղնաշարին: Չորրորդ հորիզոնականում Beach Soccer Fun ֆուտբոլային խաղն է: Առաջատար հնգյակը եզրափակվում է FIFA 15 Ultimate հավելվածով:

Առաջատար 5 հայկական հավելվածները հետևյալն են.

iPhone – 1. BlotClub` Բլոտ Բազար թղթախաղի հայկական հայտնի հարթակի հավելված: 2. HayTar` iOS սարքերի համար նախատեսված հայերեն ստեղնաշար: 3. Online Armenian TV` անվճար հավելված, որը թույլ է տալիս դիտել ամենասիրված հայկական հեռուստաալիքները: 4. Armenian Keyboard for iPhone and iPad` հայերեն ստեղնաշար: 5. Police Cameras Armenia` հավելված, որը զգուշացնում է մոտակայքում գտնվող տեսախցիկների մասին:

iPad – 1. HayTar` iOS սարքերի համար նախատեսված հայերերն ստեղնաշար: 2. Online Armenian TV` հայկական հեռուստաալիքների հավելված: 3. Armenian English Dictionary` հայերեն-անգլերեն բառարան: 4. BlotClub` Բլոտ Բազար թղթախաղի հայկական հայտնի հարթակի հավելված: 5. Armenian Keyboard for iPhone and iPad` հայերեն ստեղնաշար: