Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HTC One M8 Eye. սմարթֆոն սելֆիի սիրահարների համար
06/10/2014 13:27

HTC One M8 Eye. սմարթֆոն սելֆիի սիրահարների համար

Մոտ ապագայում HTC ընկերությունը պատրաստվում է ներկայացնել One M8 սմարթֆոնի նորացված տարբերակը, որն ամենայն հավանականությամբ կրելու է One M8 Eye անվանումը: Սարքի նոր անվանումը ենթադրաբար առնչվում է սմարթֆոնի զգալիորեն բարելավված որակով տեսախցիկի հետ: Հիշեցնենք, որ HTC One M8-ը զինված է 4 Մպ Ultrapixel կրկնակի տեսախցիկով, իսկ նոր տարբերակն ունենալու է 13 Մպ կրկնակի տեսախցիկ, որի վերաբերյալ մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: 

HTC One M8 Eye-ն ունենալու է 1920×1080 պիքսել թույլատրությամբ 5.2 դյույմանոց դիսփլեյ և Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսոր: Սպասվում է, որ M8 Eye «սելֆիֆոնի» շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 8-ին: