Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սպրինտ Կենտրոնը ներկայացնում է Yerevan Events և Shop Center Yerevan բջջային հավելվածները
06/10/2014 12:01

Սպրինտ Կենտրոնը ներկայացնում է Yerevan Events և Shop Center Yerevan բջջային հավելվածները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Yerevan Events և Shop Center հավելվածները, որոնք մշակվել են Սպրինտ կենտրոնի կողմից և ներկայացվել Digitec Expo 10-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում: 

Yerevan Events-ն իր օգտատերերին հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով տեղեկանալ թատրոնների խաղացանկին, կինոցուցադրություններին, ինչպես նաև ակումբների, փաբերի համերգային և պարային միջոցառումներին: 

Shop Center Yerevan-ն էլ իր հերթին SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացնում է քաղաքի լավագույն խանութ սրահների նոր տեսականիների, ինչպես նաև զեղչերի ու ակցիաների մասին: 

Նշենք, որ երկու հավեվածներն էլ նախատեսված են iOS և Android համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: 

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել www.sprintcenter.am կայքը: