Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iOS 8. Ինչպես իմանալ, թե որ հավելվածներն են առավել շատ մարտկոցի աշխատանք խլում
01/10/2014 14:52

iOS 8. Ինչպես իմանալ, թե որ հավելվածներն են առավել շատ մարտկոցի աշխատանք խլում

Բջջային սարքերի առաջնային առավելություններից մեկը մարտկոցի երկար աշխատանքն է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե հավելվածներից հատկապես որոնք են մարտկոցի առավել շատ աշխատանք պահանջում: iOS 8-ն իր օգտատերերին ընձեռում է այդ հնարավորությունը՝ թույլ տալով պարզել, թե որ հավելվածներն են վերջին 24 ժամվա և 7 օրվա ընթացքում ամենաշատը ծախսել սարքի մարտկոցի լիցքերը:  

Օգտատերերից կպահանջվի պազապես իրականացնել հետևյալ գործողությունները՝

բացել «Settings» հավելվածը

Էկրանի ձախ կողմում բացված դաշտից ընտրել General բաժինը

General բաժնում սեղմել «Usage», այնուհետև՝ «Usage Battery» կոճակը:

Վերոհիշյալ քայլերն իրականացնելուց հետո բջջային սարքի էկրանին օգտատերերը կտեսնեն վերջին լիցքավորման պահից ի վեր մարտկոցի աշխատանքի ծավալն ու հավելվածների ցանկը, որոնք առավել շատ են նպաստել լիցքերի ծախսին: