Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 4 սմարթֆոնը
04/09/2014 14:37

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 4 սմարթֆոնը

IFA 2014 ցուցահանդեսի շրջանակներում Samsung կորպորացիան ներկայացրել է Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որի Super AMOLED էկրանի չափը 5.7″ է, իսկ կետային խտությունը՝ (1440 x 2560px): Սմարթֆոնը պատրաստված է պլաստիկից, որն արտաքինից նման է կաշվի: Սմարթֆոնում ներդրված է երկու ակտիվ պատուհան ֆունցկիան, որը օգտատիրոջը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի գործողություն իրականացնել:

Հեռախոսի տեսախցիկը 13MP է, այն օժտված է պատկերի օպտիկական կայունացման ֆունկցիայով՝ Smart OIS, իսկ դիմային տեսախցիկը 3.7MP է: Ինչպես և Galaxy Note բոլոր մոդելները, Note 4 նույնպես ունի S-pen գրիչ, որի ֆունկցիոնալությունը զգալիորեն կատարելագործվել է:

Սմարթֆոնում ներդրված է նաև Fast Charging արագ լիցքավորման ֆունկցիան, որը սարքավորման լիցքավորման ժամկետը զգալիորեն կրճատում է, իսկ Ultra Power Saving Mode ֆունկցիան խնայում է սմարթֆոնի կողմից ծախսվող էներգիայի ծավալները՝ մինչև 7.5%: Սմարթֆոնը վաճառքի կհանվի այս տարվա հոկտեմբերին, այն կարտադրվի 4 գույնով՝ սև, սպիտակ, ոսկեգույն և վարդագույն:

Սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչները.

– Բջջային ցանցեր. GSM/ GPRS/ EDGE (850 / 900 / 1800 / 1900 Մհց), 3G (HSPA + 42 մ/վ, 850 / 900 / 1900 / 2100 Մհց), 4G (LTE Cat 4 150/ 50 մ/վ)
– Պրոցեսոր. ութ միջուկ (չորս միջուկ 1,9 Գհց + չորս միջուկ 1,3 Գհց)
– Ֆլեշ հիշողություն. 32 ԳԲ ներքին,  microSD՝ մինչև 64 ԳԲ
– Օպերոտիվ հիշողություն. 3 ԳԲ
– Էկրան. 5.7″ (143,9 մմ) Quad HD Super AMOLED (2560 x 1440)
– Օպերացիոն համակարգ. Android 4.4 (KitKat)
– Հիմնական տեսախցիկ. 16 ՄՊ
– Դիմային տեսախցիկ. 3,7 ՄՊ
– Կապի հնարավորություններ. Wi-Fi 802.11 a/b/g/n/ac (HT80) MIMO, GPS / ԳԼՈՆԱՍՍ / Beidou, NFC, Bluetooth v 4.1 (BLE,ANT+), IR LED, USB 2.0, MHL 3.0
– Մարտկոց. 3220 mAh
– Չափս. 153,5 x 78,6 x 8,5 մմ
– Կշիռ. 176 գր