Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Instagram-ը գործարկել է «Bolt» հավելվածը
30/07/2014 15:13

Instagram-ը գործարկել է «Bolt» հավելվածը

Instagram-ը գործարկել է Bolt հավելվածը, որը նախատեսված է լուսանկարներ և տեսանյութեր ուղարկելու համար: Այն բանից հետո, երբ հասցեատերը տեսնում է հաղորդագրությունը և դիտում է դրա պարունակությունը, այն անմիջապես ջնջվում է: 

Bolt-ի միջոցով շփման մեխանիզմը հնարավորինս պարզեցված է: Հաղորդագրությունն ուղարկելու համար անհրաժեշտ է պարզապես սեղմել գլխավոր էկրանին հայտնված ընկերների՝ շրջանի տեսք ունեցող գլխավոր նկարների վրա: Որևէ նկարի վրա սխալմամբ սեղմելու դեպքում սմարթֆոնն անհրաժեշտ է թափահարել ու հաղորդագրության ուղարկման գործընթացն ավտոմատ կընդհատվի: 

Instagram-ի նոր հավելվածից առայժմ կարող են օգտվել միայն Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Աֆրիկայի բնակիչները: Իսկ ժամանակի ընթացքում այն հասանելի կդառնա նաև մյուս երկրներում: