Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Foursquare-ը փոխում է տարբերանշանն ու արգելում չեքինները
25/07/2014 12:15

Foursquare-ը փոխում է տարբերանշանն ու արգելում չեքինները

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Foursquare-ն ամբողջությամբ փոխելու է իր ծառայությունների բնույթը: Ծրագրավորողներն արդեն ներկայացրել են նոր տարբերանշանն ու հայտնել, որ օգտատերերը տարբեր հաստատություններում Foursquare-ի միջոցով չեքին լինելու հնարավորություն այսուհետ չեն ունենալու:

Թարմացված Foursquare-ից բոլոր չեքինները տեղափոխվելու են Swarm հավելված, որը գործարկվել է այս տարվա սկզբին: Յուրաքանչյուր օգտատիրոջ համար, կախված նրա նախասիրություններից, այն յուրովի տեսք է ունենալու: Ծառայությունը գործարկելուց անմիջապես հետո օգտատերերին աշխարհագրական օբյեկտներ և հաստատություններ փնտրելու հնարավորություն կընձեռվի:

Foursquare-ի և Swarm-ի համատեղ օգտագործման դեպքում երկու հավելվածների միջև աշխատանքը համաձայնեցվում է: