Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Amazon Fire Phone-ի համար թողարկված խաղերը հետևում են օգտատիրոջ հայացքին
23/07/2014 12:46

Amazon Fire Phone-ի համար թողարկված խաղերը հետևում են օգտատիրոջ հայացքին

Fire Phone սմարթֆոնը, որը մշակվել է Amazon ընկերության կողմից, համալրվել է Dynamic Perspective բացառիկ ֆունկցիայով, որը հնարավորություն է տալիս հետևել օգտատիրոջ հայացքին ու էկրանին ցուցադրել համապատասխան եռաչափ պատկերը: Այս տեխնոլոգիան առավել հետաքրքիր է ժամանցային հավելվածներում, այդ իսկ պատճառով Amazon Games Studio-ն մշակել է երկու խաղ, որոնք ներկայացնում են Dynamic Perspective-ի հնարավորությունները: 

Սմարթֆոնի շրջապտույտների և գլխի շարժումների միջոցով հնարավորություն է ընձեռվում ավելի մանրամասն ուսումնասիրել խաղային տարածքն ու գտնել թաքնված մրցանակները: Հավելվածներն ստացել են To-Fu Fury և Saber’s Edge անվանումներն ու արդեն հասանելի են Amazon-ի AppStore առցանց խանութում: