Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iOS 8-ի նոր հավելվածը սովորեցնում է, թե ինչպես է պետք օգտվել iPhone-ից
22/07/2014 14:33

iOS 8-ի նոր հավելվածը սովորեցնում է, թե ինչպես է պետք օգտվել iPhone-ից

iOS 8–ում հայտնվել է Tips անունով մի նոր հավելված, որն օգտատերերին կծանոթացնի Apple-ի բջջային օպերացիոն համակարգի առանձնահատկություններին:

Tips հավելվածը ներառելու է մի շարք օգտակար խորհուրդներ և հետաքրքիր մանրամասներ iOS 8–ի վերաբերյալ: Օրինակ՝ հավելվածը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր առաջին անգամ են օգտվում iPhone-ից և ցանկանում են կապ հաստատել Siri ձայնային օգնականի հետ կամ օգտվել սմարթֆոնի մեկ այլ առայությունից:

Tips հավելվածից բացի Apple ընկերությունը գործարկել է նաև iOS Tips & Tricks վեբ կայքը, որտեղ կարելի է գտնել ինչպես iPhone-ի, այնպես էլ iPad-ի և iPod-ի արդյունավետ օգտագործման վերաբերյալ ցուցումներ: