Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Amazon-ն առաջարկում է անսահմանափակ քանակությամբ էլեկտրոնային գրքեր ներբեռնելու ամսական բաժանորդագրություն
21/07/2014 12:43

Amazon-ն առաջարկում է անսահմանափակ քանակությամբ էլեկտրոնային գրքեր ներբեռնելու ամսական բաժանորդագրություն

Amazon-ը ներկայացրել է ամսական 9,99 ԱՄՆ դոլար արժողությամբ մի ծառայություն, որը թույլ է տալիս ներբեռնել անսահմանափակ քանակությամբ էլեկտրոնային գրքեր:

Kindle Unlimited-ը ներառում է ավելի քան 600 000 Kindle և հազարավոր աուդիոգրքեր: Ընթերցողները կարող են տարատեսակ գրքեր ձեռք բերել առանց յուրաքանչյուր գրքի դիմաց առանձին վճարելու անհրաժեշտության:

Գրքերի թղթային տարբերակներից ստացված եկամուտն ԱՄՆ-ում վերջին տարիներին նվազել է: Այսօր այդ եկամուտը կազմում է մոտ 19,5 միլիարդ ԱՄՆ դոլար, այնինչ 2010 թվականին գերազանցում էր 26 միլիարդը: Ցուցանիշների անկումը բացատրվում է սմարթֆոնների և պլանշետների շուկայի զարգացմամբ, ինչը նպաստեց էլեկտրոնային գրքերի տարածմանը:

Kindle Unlimited-ն առաջինը չէ իր բնույթի մեջ: Նման ծառայություն է առաջարկում նաև նյույորքյան Oyster սթարթափը: Վճարելով ամսական 9,95 ԱՄՆ դոլար՝ օգտատերերը հնարավորություն են ստանում օգտվելու ավելի քան 500 000 էլեկտրոնային գրքերից: