Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Facebook-ը թողարկել է հավելված, որից կարող են օգտվել միայն հայտնի մարդիկ
18/07/2014 13:20

Facebook-ը թողարկել է հավելված, որից կարող են օգտվել միայն հայտնի մարդիկ

Facebook-ը թողարկել է նոր iOS հավելված, որից կարող են օգտվել միայն հանրաճանաչ մարդիկ: Հավելվածի միջոցով նրանք երկրպագուների հետ կապ հաստատելու հնարավորություն են ստանում:

«Facebook Mentions» հավելվածն օգտատիրոջը տեղեկացնում է բոլոր այն գրառումների մասին, որոնցում հիշատակվում է վերջինիս անունը: Սոցիալական ցանցի հաշվարկներով հավելվածից օգտվում է 800 միլիոն օգտատեր, իսկ նրանց հետ առնչվող շաբաթական գրառումների քանակը գերազանցում է 1 միլիարդը:

Facebook-ը փորձում է դարձնել հավելվածն այնքան էլիտար, որքան դրանից օգտվող մարդիկ են, այդ իսկ պատճառով բոլոր օգտատերերի էջերը նախ և առաջ մանրակրկիթ ստուգման են ենթարկվում:

«Facebook Mentions»-ից օգտվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Մարայա Քերին, Էդ Շիրանը, Վուպի Գոլդբերգը և այլոք: