374
21
2808
Beeline. Լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը

Beeline. Լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը

Beeline–ը հայտարարում է լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես բովանդակային այնպես էլ ծրագրային ապահովմանն ուղղված առաջարկներն, իսկ լավագույն գաղափարի հեղինակը  Beeline–ի կողմից որպես մրցանակ կստանա Samsung Galaxy S4 հեռախոս։  Մասնակիցներն իրենց առաջարկները կարող են ուղարկել pr@beeline.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 31–ը։

«Նախորդ ամիս մենք ներկայացրեցինք My Beeline Armenia բջջային հավելվածը։ Այն ներբեռնել են ավելի քան 4000 անգամ և հավելվածը շատ հայտնի է մեր բաժանորդների շրջանում։ Մենք չափազանց կարևորում ենք Beeline բաժանորդների կարծիքը և հայտարարում ենք մրցույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի կատարելագործել այդ հավելվածը։ Ուրախ եմ, որ հնարավորություն կա Beeline բաժանորդների հետ համատեղ մեր ծառայությունները դարձնել ավելի պարզ և հարմար»,– նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բջջային հավելվածը կարող է տեղադրվել iOs, Android Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների վրա։ Նշենք, որ 2014 թ.–ի հուլիսի 25–ից ի վեր My Beeline Armenia բջջային հավելվածը բեռնվել է Android օպերացիոն համակարգի օգտատերերի կողմից 1941 անգամ, iOS համակարգի օգտատերերի կողմից 1780 անգամ, իսկ Windows համակարգում՝ 218 անգամ։

Այս պահի դրությամբ Play Store–ում կա 83 մեկնաբանություն, 70 օգտատեր բջջային հավելվածը գնահատել են  հնարավոր ամենաբարձր միավորով։ Top Free համակարգում My Beeline Armenia–ն 500 հավելվածների շարքում զբաղեցնում է 189–րդ հորիզոնականը։

 Հավելվածի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, իսկ մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը
https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883

Կարճ հասցե: geek.am/u/4241.html
Beeline Telecom Beeline Հեռահաղորդակցություն Հավելվածներ Apps Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram