Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Քիմ Քարդաշյանը խաղ-հավելված է թողարկել
16/07/2014 14:49

Քիմ Քարդաշյանը խաղ-հավելված է թողարկել

Հունիսի վերջին հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանը թողարկել է «Kim Kardashian: Hollywood» խաղ-հավելվածը, որը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մեծ ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում:

Խաղի շրջանակներում Քիմ Քարդաշյանն օգտատերերին օգնում է հասնել փառքի և մեծ հարստության: 9,99 ԱՄՆ դոլարով կարելի է ձեռք բերել 1250 «K-Stars» ներխաղային արժույթ և օգտագործել դրանք խաղում ավելի մեծ հռչակ վայելելու համար: Օգտատերերից մեկն ավելի քան 500 դոլար է ծախսել Քիմի փառքին հասնելու համար:

«Kim Kardashian: Hollywood»-ի թողարկման պահից մինչ օրս 1 միլիոնից ավել ներբեռնում է գրանցվել: Հավելվածը հասանելի է App Store և Google Play հավելվածների առցանց խանութներում: