Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 6-ն արդեն հասանելի է Չինաստանում
15/07/2014 11:57

iPhone 6-ն արդեն հասանելի է Չինաստանում

Չինացի արտադրողները որոշել են չսպասել iPhone 6-ի պաշտոնական շնորհանդեսին և ներկայացրել են սարքի Android նմանակին: Չինական iPhone 6-ի լուսանկարներն արդեն տեղադրված են համացանցում: 

Արտաքին տեսքից սարքն իսկապես շատ նման է iPhone 6-ի այն նախատիպերին, որ մենք արդեն բազմիցս տեսել ենք: Նախատիպերի լուսանկարները բավականին երկար ժամանակ տեղադրված են եղել համացանցում, և դրանք նմանակելու ժամանակ չինացիներն անկասկած ունեցել են: 

Նմանակումը վերաբերում է ոչ միայն iPhone 6-ի արտաքին տեսքին, այլև ծրագրային միջուկին: Սարքն, ըստ երևույթին, աշխատում է Android օպերացիոն համակարգով, որի արտաքին ձևավորումը նմանեցված է iOS համակարգին: 

Հիշեցնենք, որ Apple ընկերության օրիգինալ iPhone 6-ն ամենայն հավանականությաբ ունենալու է սապֆիրե ապակիով 4.7 դյույմանի դիսփլեյ, օպտիկական կայունացմամբ 10 մպ տեսախցիկ, ինչպես նաև մատնահետքերի սկաներ: