Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեծ iPhone 6-ի թողարկուման ժամկետը հնարավոր է զգալիորեն հետաձգվի՝ մինչև 2015թ. սկիզբ
14/07/2014 21:21

Մեծ iPhone 6-ի թողարկուման ժամկետը հնարավոր է զգալիորեն հետաձգվի՝ մինչև 2015թ. սկիզբ

Համացանցում տարածված լուրերի համաձայն Մեծ (5.5″ էկրանով) iPhone 6-ի թողարկման ժամկետները հնարավոր է հետաձգվեն մինչև 2015թ.-ի սկիզբ: Հիշեցնենք, որ մինչ այս ենթադրվում էր, որ iPhone 6-ի երկու մոդելն էլ կթողարկվեն այս տարվա սեպտեմբեր ամսին:

Նշվում է, որ Մեծ iPhone 6-ի հետ կապված հիմնական խնդիրը դիսփլեյն է, որի մեծ չափսերի պատճառով Apple-ը որոշակի խնդիրների առջև է կանգնել: Լուրերի համաձայն նախկինում Apple-ը խնդիրներ է ունեցել նաև մարտկոցների և մետաղյա իրանի հետ կապված, սակայն դրանք հաղթահարվել են: Հուսանք, որ դիսփլեյի հետ կապված խնդիրները նույնպես կհաղթահարվեն և Մեծ iPhone 6-ի թողարկումը շատ չի հետաձգվի: