Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Android-ում հայտնաբերված խոցելիություբժնը թույլ է տալիս հետևել օգտատերերի տեղաշարժմանը
14/07/2014 17:17

Android-ում հայտնաբերված խոցելիություբժնը թույլ է տալիս հետևել օգտատերերի տեղաշարժմանը

Իրավունքների պաշտպանության Electronic Frontier Foundation միջազգային կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որում նշվում է Android օպերացիոն համակարգում հայտնաբերված խոցելիության մասին, որը, հիմնվելով WiFi-ի միացումների վերաբերյալ տվյալների վրա, թույլ է տալիս հետևել օգտատիրոջ տեղաշարժմանը: Այս խնդիրը հայտնաբերվել է PNO-յում (Preferred Networ Offload), որն առաջին անգամ գործարկվել է Android 3.1-ում: Այս ֆունկցիոնալը WiFi-ին միացած լինելիս թույլ է տալիս խնայել մարտկոցի լիցքավորումը, երբ սարքի էկրանը գտնվում է պասիվ վիճակում: 

Electronic Frontier Foundation-ը հայտնում է, որ խոցելիության միջոցով հնարավոր է 15 միացման կետի մասին տվյալներ ստանալ և դրանց հիման վրա էլ պատկերել օգտատիրօջ երթուղին: Google-ն արդեն շտկել է այս թերությունը, սակայն փորձագետների համոզմամբ նման խոցելիություն առկա է նաև մյուս օպերացիոն հարթակներում: