Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բրազիլացի ֆուտոլիստներն Instagram-ի Աստվածներն են
11/07/2014 11:18

Բրազիլացի ֆուտոլիստներն Instagram-ի Աստվածներն են

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում Բրազիլիայի ազգային հավաքականը ավելի քան 60 միլիոն հավանությունների և մեկնաբանությունների է արժանացել Instagram-ում: Սոցիալական ցանցում 10 ամենաճանաչված ֆուտբոլիստներից 7-ը հենց Բրազիլիայի հավաքականի ներկայացուցիցչներն են:

Ամենաշտ հետևորդներ ունեցող խաղացողների ցանկի առաջատարը ոչ այլ ոք է, քան բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով բաց թողեց թիմի վերջին խաղը, քանի որ Կոլումբիայի հետ հանդիպման ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածք էր ստացել: Հենց այս ֆուտբոլիստն է հանդիսանում ամբողջ մրցաշարի ընթացքում Instagram-ում տեղադրված ամենաճանաչված երեք լուսանկարների հեղինակը: 

Ոչ մի ուրիշ ֆուտբոլիստի մեկ նկարի «Like»-երի քանակը չի գերազանցել միլիոնի սահմանը, իսկ Նեյմարի լուսանկարն ավելի քան 1.31 միլիոն հավանության է արժանացել: 

Առաջնության եզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականը հանդես է գալու միայն դիտորդի դերում: Հուսով ենք՝ Instagram-ի հսկայական թվով հետևորդները կկարողանան մեղմել ֆուտբոլիստների ցավը: