Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple iOS 8 beta 3-ն արդեն հասանելի է նրեբեռնման համար
10/07/2014 16:37

Apple iOS 8 beta 3-ն արդեն հասանելի է նրեբեռնման համար

WWDC 2014 կոնֆերանսին iOS 8-ը պաշտոնապես ներկայացնելուց հետո Apple ընկերությունն օպերացիոն համակարգի արդեն 3-րդ տարբերակն է թողարկում: Թարմացումը ներառում է iCloud Drive-ի ընդլայնված հնարավորություններ և Handoff տեխնոլոգիայի լրացուցիչ կարգավորումներ: 

Աննշան փոփոխության է ենթարկվել նաև եղանակի տեսության հավելվածի ինտերֆեյսը, ինչպես նաև ավելացվել են մի շարք նոր ֆունկցիաներ՝ ներառյալ Health հավելվածը, որը վերահսկում է օգտատիրոջ առողջական վիճակը, Family Share տեխնոլոգիան, որի օգնությամբ ընտանիքի անդամները կարող են կիսվել լուսանկարների, իրադարձությունների և App Store-ից կատարած գնումների վերաբերյալ տեղեկատվությամբ: Բացի այդ, բարելավվել է ծանուցումների կենտրոնի աշխատանքն ու թարմացվել են Safari, Mail, ինչպես նաև Messages հավելվածները: