Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 6-ը կարող է ավտոմատ ապակոդավորվել «ապահով» վայրերում
08/07/2014 12:23

iPhone 6-ը կարող է ավտոմատ ապակոդավորվել «ապահով» վայրերում

Apple-ը փորձում է նոր մեթոդ մշակել iPhone-ի ապակոդավորման գործընթացն ավելի հեշտացնելու նպատակով: Որոշելով հեռախոսի գտնվելու վայրը՝ սահմանվում է նաև անվտանգության աստիճանը: 

Եթե, օրինակ, սարքը գտնվում է տիրոջ տանը կամ գրասենյակում, այն շարունակում է մնալ ապակոդավորված վիճակում և օգտագործման համար մատնահետքի սկան չի պահանջվում: Մշակված նոր մեթոդը կարող է բավականին արդյունավետ լինել, քանի որ այն, կախված հեռախոսի գտնվելու վայրից, թուլացնում կամ ուժեղացնում է սարքի անվտանգությունը: Դրանից ելնելով, երբ հեռախոսը գտնվում է անծանոթ և «ոչ ապահով» որևէ վայրում, ձեռնարկվում են անվտանգության ավելի խիստ միջոցներ: 

Apple-ն արդեն արտոնագիր է ձեռք բերել այս մեխանիզմի համար: Սակայն կօգտագործվի՞ այն iPhone 6-ում, թե՞ ոչ, միանշանակ ասել չենք կարող: