Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook Messenger-ն արդեն հասանելի է նաև iPad-ի համար
04/07/2014 12:44

Facebook Messenger-ն արդեն հասանելի է նաև iPad-ի համար

Beluga-ն գնելուց և այն սմարթֆոնների համար Messenger-ի վերափոխելուց 3 տարի անց հավելվածը հասանելի է դարձել նաև iPad-ի համար: Պլանշետի համար մշակված տարբերակը փոքր-ինչ տարբերվում է սմարթֆոնի տարբերակից: Հավելվածն ունի հատուկ ինտերֆեյս, որը թույլ է տալիս միաժամանակ երկու պատուհան բացել, սակայն այստեղ բացակայում է «tap-and-hold» արագ նկարահանման ֆունկցիան: Հավելվածում ներառված են նաև VoIP զանգերը: 

Եթե iPad-ում առկա են և՛ Facebook, և՛ Messenger հավելվածները, Facebook-ում հաղորդագրություն գրելու կոճակը սեղմելու դեպքում այն անմիջապես տեղափոխում է Ձեզ Messenger: 

Առայժմ Facebook-ը շահույթ չի ստանում Messenger-ից: Ընկերության գլխավոր նպատակն նոր օգտատերերի ներգրավումն է: Եվ որքան շատ սարքերում հասանելի լինի հաղորդակցական հարթակը, այնքան կմեծանա սոցիալական ցանցի լսարանը: 

Իսկ ինչ վերաբերում է Messenger-ի՝ Android պլանշետների համար նախատեսված տարբերակին, Facebook-ն այդ մասին դեևս ոչինչ չի նշել: