Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Cortana-ն անսխալ գուշակում է Աշխարհի Առաջնության խաղերի հաշիվները
03/07/2014 17:29

Cortana-ն անսխալ գուշակում է Աշխարհի Առաջնության խաղերի հաշիվները

Microsoft կորպորացիան իր Cortana վիրտուալ ձայնային օգնականի ֆունկցիաներին ավելացրել է ևս մեկը`Bing որոնողական համակարգի կանխատեսումը: Համակարգի աշխատանքի ճշգրտությունը ստուգելու համար ընկերությունը որոշեց օգտագործել մեր օրերի ամենաքննարկվող իրադարձությունը՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Խաղերի երկրպագուները, ովքեր օգտվում են Windows Phone 8.1-ից, Cortana-յից նախապես հարցնելով, թե ով է ճանաչվելու այդ օրվա խաղի հաղթողը, կստանա միանգամայն ճշգրիտ պատասխան: Թերևս մինչ այսօր, կանխատեսելով առաջնության 8 խաղի արդյունքներ, ձայնային օգնականը ոչ մի անգամ չի սխալվել: Առաջնությունը դեռ չի ավարտվել, և մենք դեռ հնարավորություն ունենք հետևելու Cortana-յի հետագա կանխատեսումներին: 

Նշենք, որ Bing-ի կանխատեսման համակարգը հաշվի է առնում նախորդ խաղերի արդյունքները, եղանակային պայմաններն ու մի շարք այլ գործոններ, որ կարող են ազդեցություն ունենալ խաղի հաշվի վրա: