Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Instagram-ը նախկինում կոչվել է Burbn
03/07/2014 13:34

Instagram-ը նախկինում կոչվել է Burbn

Քևին Սիսթորմը Կենտուկի վիսկիների մեծ սիրահար էր և, ստեղծելով չեքինների վրա հիմնված iPhone-ի հավելվածը, անվանեց այն խմիչքի անունով՝ Burbn: Հավելվածը բավականին խճճված էր, սակայն այն ստեղծելու համար Սիսթրոմից ընդամենը մի քանի ամիս պահանջվեց: Ի սկզբանե հավելվածը հիմնականում նախատեսված էր չեքինների համար, սակայն հնարավորություն էր տալիս նաև նկարներ տեղադրել և միավորներ վաստակել: 

Այդուհանդերձ, հավելվածին չհաջողվեց մեծ ճանաչում ձեռք բերել: Իր բնույթով այն շատ բարդ էր և ներառում էր մի շարք ոչ պիտանի գործիքներ: Գիտակցելով այս ամենը` Սիսթրոմը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել այն բանին, թե հատկապես ինչ նպատակով են օգտատերերն օգտագործում հավելվածը: Արդյունքում նկատեց, որ Burbn-ի «չեքին» ֆունկցիան գրեթե չի օգտագործվում: Օգտատերերը հիմնականում օգտվում էին նկարներ տեղադրելու հնարավորությունից: 

Փոքրիկ ուսումնասիրությունից հետո Սիսթրոմը որոշեց կենտրոնանալ լուսանկարների վրա և արմատապես փոխել հավելվածի առաքելությունը: Մի քանի փորձարկում անցկացնելուց հետո՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին, Burbn հավելվածը վերանվանվեց հանրաճանաչ Instagram-ի: