Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Twitter-ը փորձարկում է «Buy Now» կոճակը
02/07/2014 15:21

Twitter-ը փորձարկում է «Buy Now» կոճակը

Այս շաբաթ Twitter միկրոբլոգերի ծառայությունը որոշ օգտատերերի մոտ թվիթերում ավելացրել է «Buy Now» կոճակը: Առաջին անգամ այս նոր ծառայությունը նկատել են Re/Code-ի լրագրողները: Կոճակն ավելացվել է կայքի բջջային տարբերակում, բոլոր այն թվիթերում, որոնցում առկա է Fancy առցանց խանութի տեսականին: 

Եվ չնայած «Buy Now» կոճակն առայժմ չի աշխատում, փորձագետները սպասում են, որ մոտ ժամանակներս օգտատերերին հնարավորություն կընձեռվի ծառայայության ներսում տարբեր գործարքներ իրականացնել: 

Հարկ է նշել, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Twitter-ն ակտիվ բանակցություններ է վարում էլեկտրոնային վճարումների համակարգը սեփական ծառայություն ինտեգրելու ուղղությամբ, սակայն մինչ օրս էլ այդ ֆունկցիան կյանքի չի կոչվել: