Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը պատրաստվում է չափսերով ավելի մեծ iPhone-ների արտադրությանը
25/06/2014 11:06

Apple-ը պատրաստվում է չափսերով ավելի մեծ iPhone-ների արտադրությանը

Հաջորդ ամսից Apple ընկերությունը պատրաստվում է կենտրոնանալ ավելի մեծ չափսերով iPhone-ների արտադրության վրա: Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Apple-ի սմարթֆոնների շարքը համալրվելու է երկու՝ համեմատաբար ավելի մեծ չափսեր ունեցող սարքերով, որոնցից առաջինի չափսը կազմելու է 4.7 դյույմ, իսկ երկրորդինը՝ 5.5:

Չնայած բոլոր այն լուրերին, որ հաջորդ սերնդի iPhone-ը թողարկվելու է օգոստոսին՝ ավելի հավանական է, որ սարքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին: Սույն վարկածը բացատրվում է նրանով, որ այս ամբողջ ընթացքում յուրաքանչյուր հաջորդ սերնդի iPhone-ն ընկերությունը ներկայացրել է սեպտեմբեր ամսին: 

Իր մեծ չափսերի սմարթֆոններով առաջին անգամ հանդես եկավ Samsung ընկերությունը, երբ ներկայացրեց 5.3 դյույմանի Galaxy Note սմարթֆոնը: Այնուհետև Samsung-ին հաջորդեցին նաև մյուս խոշոր ընկերությունները, իսկ այժմ հերթն Apple-ինն է: