Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ի աշխատակիցների ուղևորությունը դեպի Աֆրիկա դրական ազդեցություն է ունեցել սոցցանցի Android հավելվածի վրա
24/06/2014 09:00

Facebook-ի աշխատակիցների ուղևորությունը դեպի Աֆրիկա դրական ազդեցություն է ունեցել սոցցանցի Android հավելվածի վրա

Վերջերս Facebook-ը նոր թարմացումներ է կիրառել Android սարքերում և դրա համար օգտատերերը պարտական են ընկերության աշխատակիցներին, ովքեր Աֆրիկա կատարած ուղևորության ընթացքում պարզել են, թե որքան դանդաղ է աշխատում սոցցանցի հավելվածը համեմատաբար ավելի ցացր դասի հեռախոսներում: Facebook-ի ինժեներները նշում են, որ հավելվածի թեստավորման ժամանակ այն մի քանի անգամ խափանման է ենթարկվել: 

Հավելվածի աշխատանքն արագացնելու համար ընկերությունը նկարների JPEG և PNG ֆորմատները փոխարինել է Google-ի WebP-ով: Բացի այդ, հավելվածն այժմ թույլ է տալիս բացել միայն այն նկարները, որոնց թույլատրությունը համապատասխանում է սարքի էկրանի չափսերին: 65%-ով փոքրացել է նաև հավելվածի չափսը, ինչը հնարավորություն է տալիս ներբեռնել և պահպանել այն նաև փոքր հիշողությամբ սարքերում: