Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Console OS. Օպերացիոն համակարգ, որը միավորում է Windows-ն ու Android-ը
18/06/2014 21:00

Console OS. Օպերացիոն համակարգ, որը միավորում է Windows-ն ու Android-ը

Ներկայումս սմարթֆոն կամ պլանշետ ընտրելիս գնորդն առաջին հերթին ուշադրություն է դարձնում նրան, թե ինչ օպերացիոն համակարգով է աշխատում սարքը և հետո միայն արտադրող ընկերությանն ու մյուս առանձնահատկություններին: Սակայն բոլորովին վերջերս Kickstarter հարթակում ներկայացված Console OS նախագծի շնորհիվ Android և Windows օպերացիոն համակարգերի միջև եղած սահմանը կարող է աննշան դառնալ:

Console OS-ը ծրագրային պրոդուկտ է, որը հիմնված է Google-ի օպերացիոն համակարգի վրա, սակայն կարող է աշխատել նաև Windows OS հարթակով սարքերում: Բացի այդ, սարքը միացնելու ժամանակ համակարգը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել երկու հարթակների միջև: Console OS-ը համատեղելի է նաև համակարգիչների հետ:

Նշենք, որ այս նոր՝ հիբրիդային օպերացիոն համակարգի հեղինակը Mobile Media Ventures ընկերությունն է: Kickstarter–ում ֆինանսավորման փուլի բարեհաջող ավարտի դեպքում Console OS-ը հասանելի կլինի այս արվա վերջին: