Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Play-ը կրկին հասանելի է Իրանում
18/06/2014 08:20

Google Play-ը կրկին հասանելի է Իրանում

Իրանի բնակչությունը կրկին կարող է ազատ մուտք գործել Google Play:

Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգներնը համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում որոշ սանկցիաներ էր կիրառել Իրանի դեմ և չնայած Google-ը հայտարարել էր, որ հավելվածները շարունակելու են հասանելի լինել Իրանի օգտատերերի համար՝ կառավարությունը կարճ ժամանակ անց արգելափակեց նաև Google Play-ը:

Twitter-ում հայտնված գրառումներից երեկ հայտնի է դարձել, որ օգտատետրերը կրկին ազատ մուտք ունեն Google Play և առանց խնդիրների կարողանում են հավելվածներ ներբեռնել:

Դեռևս պարզ չէ, թե ինչու է Google Play-ը կրկին հասանելի դարձել: Արգելքի դադարեցումը կարող է պարզապես երկրում համակարգի ձախողման արդյունքը լինել: Google-ը դրա վերաբերյալ ոչ մի հարցի դեռևս չի պատասխանել:

Սկսած այն պահից, երբ հավելվածների առցանց խանութը հասանելի դարձավ՝ օգտատերերը սկսեցին գրառումներ անել այն մասին, որ հավելվածը թերություններով է աշխատում: Ոմանք նշում էին, որ Firefox բրաուզերից կարողանում են մուտք գործել Google Play-ի վեբ կայք, իսկ Google Chrome-ից՝ ոչ:

Խոսել այն մասին, թե ինչի արդյունքում է արգելքը չեղյալ համարվել, առայժմ վաղ է: Շատ ավելի կարևոր է այն, որ Իրանի օգտատերերը կրկին կարող են հուսալի և ապահով աղբյուրից հավելվածներ ներբեռնել: