Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բացահայտվել են Samsung Galaxy S5 Mini սմարթֆոնի առանձնահատկությունները
11/06/2014 12:21

Բացահայտվել են Samsung Galaxy S5 Mini սմարթֆոնի առանձնահատկությունները

Samsung ընկերությունը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել Galaxy S5 Mini մոդելի սմարթֆոնը, սակայն համացանցում տեղադրված բարձր որակի լուսանկարները թույլ են տալիս որոշակի ենթադրություններ անել: 

Պարզվել է, որ սմարթֆոնի մինի տարբերակն ունենալու է օրիգինալի նույն տեսքը: Այն ևս զինված է լինելու մատնահետքերի սկաներով և սրտի զարկերի քանակը չափող համակարգով: Սարքը լինելու է ջրակայուն, ինչպես և օրիգինալը:

Տեղեկատվության արտահոսքի շնորհիվ հայտնի են դարձել նաև սմարթֆոնի ներքին առանձնահատկությունները: Այն աշխատելու է 1.4 ԳՀց հաճախականությամբ Exynos 3 Quad (3470) պրոցեսորով, հագեցած է լինելու 1.5 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցվող հիշողությամբ, ինչպես նաև 8 Մպ տեսախցիկով: Սարքի 720p թույլատրությամբ դիսփլեյի չափսը կազմելու է 4.5 դյույմ:

Նշենք նաև, որ Samsung Galaxy S5 Mini-ում որպես ծրագրային հիմք է ծառայելու Android 4.4.2 օպերացիոն համակարգը: