Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը մտադիր է Kinect տեխնոլոգիաներ ավելացնել նոր McLaren Windows Phone-ում
10/06/2014 12:00

Microsoft-ը մտադիր է Kinect տեխնոլոգիաներ ավելացնել նոր McLaren Windows Phone-ում

Microsoft-ը պատրաստվում է Kinect տեխնոլոգիաներով զինել նոր Nokia McLaren մոդելի սմարթֆոնը, որն ամենայն հավանականականությամբ կթողարկվի այս տարվա վերջին:

Ժեստերի վրա հիմնված ինտերֆեյսն օգտատերերին հնարավորություն կտա առանց դիպչելու անհրաժեշտության փոխազդել դիսփլեյի էլեմենտների հետ: Սպասվում է, որ նման ինտերֆեյսով զինված առաջին սմարթֆոնը լինելու է հենց Nokia McLaren Windows Phone-ը:

Նոր մոդելի սմարթֆոնը լինելու է բավականին հզոր և հագեցած է լինելու բարձրորակ տեսախցիկներով, ինչպես և Nokia Lumia 1020-ը: Եթե Microsoft-ը մտադիր է ավելացնել ժեստերի վերահսկման Kinect համակարգը, ապա McLaren-ը պետք է ունենա նաև լավ փորձարկված ինտերֆեյս: Microsoft-ը տարիներ շարունակ աշխատել է այս տեխնոլոգիայի վրա, իսկ այժմ ժամանակն է ներկայացնել աշխատանքի արդյունքները:

McLaren-ը հագեցած է լինելու բազմաթիվ սենսորներով, որոնք վերահսկելու են օգտատիրոջ շարժումները: Այս տեխնոլոգիայի միջոցով օգտատերերը կկարողանան պատասխանել զանգերին՝ պարզապես մոտեցնելով հեռախոսն ականջին կամ դնելով հեռախոսը գրպանի մեջ՝ կոդավորել այն: Ծանուցումներ ստանալու դեպքում դրանք բացելու համար բավական կլինի միայն դիսփլեյի առաջ շարժել ձեռքը:

Ժեստերի վերահսկման տեխնելոգիաներն աստիճանաբար ավելի ու ավելի լայն տարածում են գտնում բջջային սարքերի շուկայում, ինչը նվազեցնում է սարքերի հետ ֆիզիկապես առնչվելու անհրաժեշտությունը: