Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Temple Run-ը հատել է 1 միլիարդ ներբեռնման սահմանը
06/06/2014 12:01

Temple Run-ը հատել է 1 միլիարդ ներբեռնման սահմանը

App Store-ում հավելվածների թիվը հասել է 1.2 մլն-ի, միևնույն ժամանակ, ամեն վայրկյան App Store-ից ներբեռնվում է 1300 հավելված, իսկ ներբեռնումների ընդհանուր թիվը մոտ 75 միլիարդ է: Սույն թվերից կարելի է հետևություն անել, որ 1 միլիարդ ներբեռնումը բավական մեծ ցուցանիշ է, իսկ եթե խոսքը գնում է այն մասին, որ այդ ներբեռնումների քանակը ապահովել է մեկ նախագիծ, ապա դա աննախադեպ ձեռքբերում է:

Օրերս Temple Run խաղը հատել է ներբեռնումների մեկ միլիարդ սահմանը: Սույն կապակցությամբ, խաղը թողարկող Imangi Studios ընկերությունը հրապարակել է մի ինֆոգրաֆիկա, որում ներկայացվել են խաղի մասին հետաքրքիր փաստեր և ցուցանիշներ: Այսպիսով` խաղում հավաքված մետաղադրամների քանակը հատել է 147 միլիարդը: Մինչ այժմ արձանագրվել է հերոսի մահվան 32 միլիարդ դեպք: Խաղը ներբեռնողների 60% իգական սեռի են, 40%` արական: Եթե գումարվի բոլոր խաղացողների խաղում անցկացված ժամանակը, ապա այն կկազմի 216 հազար տարի:

Նշենք, որ Imangi Studios-ը խաղի թողարկման պահին ուներ երկու աշխատակից, որոնք ամուսիններ են: Այժմ ընկերությունում աշխատում է 11 աշխատակից: