Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Calendar-ում ավելացրեք Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության խաղերի ցանկը
04/06/2014 12:53

Google Calendar-ում ավելացրեք Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության խաղերի ցանկը

Ընդամենը մեկ շաբաթ է մնացել Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության մեկնարկին, և եթե պատրաստվում եք հետևել բոլոր խաղերին ու չեք ցանկանում բաց թողնել անգամ մեկը, առաջարկում ենք Google Calendar-ում ավելացնել խաղացանկը:

Ընդամենը մի քանի պարզ քայլերի միջոցով Դուք հնարավորություն կունենաք հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում Բրազիլիայում: Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է calendar.google.com կայքից ավելացնել Google Calendar-ի վեբ տարբերակը:

Կայքի ձախ հատվածում կարող եք տեսնել «other calendars» պատուհանը, որի անկյունում կտեսնեք նաև փոքրիկ սլաք: Սեղմե՛ք սլաքն, այնուհետև «Add by URL»: Այսպես Դուք կկարողանաք Ձեզ մոտ ավելացնել խաղերի ամբողջական ցանկը:

Էկրանին հայտնված պատուհանում ավելացրեք հետևյալ հղումը՝ https://www.google.com/calendar/feeds/vdmtdcektajkqjk51vvda4ni4k%40group.calendar.google.com/public/basic այնուհետև սեղմեք «Add Calendar»:

Ամսաթվերն ու ժամերն ավտոմատ կերպով համապատասխանեցվում են այն ժամանակային գոտուն, որում գտնվում եք: Խաղացանկն ավելացնելուց հետո Google Calendar-ը Ձեզ կտեղեկացնի բոլոր այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում Աշխարհի Առաջնության ընթացքում: