Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Instagram-ը ներկայացնում է լուսանկարների հետ աշխատելու համար նախատեսված նոր գործիքներ
04/06/2014 10:59

Instagram-ը ներկայացնում է լուսանկարների հետ աշխատելու համար նախատեսված նոր գործիքներ

Աշխարհահռչակ Instagram ծառայությունը հայտնել է նոր գործիքների թողարկման մասին: iOS և Android հարթակների համար նախատեսված հավելվածի նոր՝ Instagram 6.0 տարբերակում ծրագրավորողներն ընդառաջ են գնացել բոլոր այն օգտատերերին, ովքեր յուրահատուկ սեր են տածում լուսանկարների և դրանց մշակման հանդեպ:

Մուտք գործելով ֆիլտրների էջ՝ օգտատերերն այժմ կտեսնեն մի նոր կոճակ, որի վրա սեղմելու դեպքում կհայտնվի լուսանկարների խմբագրման համար նախատեսված գործիքների մի ամբողջ հավաքածու: Այսուհետ հնարավոր կլինի ավելացնել լուսանկարի պայծառությունը կամ էլ հաղորդել ավելի ջերմ երանգներ: Բացի այդ, օգտատերերն օգտագործվող ֆիլտրի ինտենսիվությունը կառավարելու հնարավորություն կունենան: Դրա համար անհրաժեշտ է պարզապես 2 անգամ սեղմել ֆիլտրի կոճակի վրա:

Instagram 6.0-ն արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում: