Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Osmo. Հավելված, որը միավորում է մանկական iOS և իրական խաղերը
23/05/2014 11:25

Osmo. Հավելված, որը միավորում է մանկական iOS և իրական խաղերը

Osmo-ն կարելի է նկարագրել որպես iPad-ի աքսեսուար, որը կարողանում է հետևել և բացահայտել, թե ինչպես են երեխաները խաղում և սովորում օգտվել բջջային սարքերից: Osmo-ն հնարավորություն է տալիս իրական կյանքի խաղերը տեղափոխել iPad:

Սարքն իր մեջ ներառում է iPad-ի համար նախատեսված սպիտակ հենակ, որը հնարավորություն է տալիս հարթ մակերևույթի վրա կանգնեցնել պլանշետը, և փոքրիկ կարմիր մամլակ, որը նախատեսված է տեսախցիկը փակելու համար:

Osmo-ն ներառում է երկու խաղ, որոնցից մեկը Tangram-ն է՝ ավանդական Չինական գլուխկոտրուկը, որը բաղկացած է 7 մասնիկներից, որոնք միավորելու դեբքում կարելի է ստանալ հսկայական թվով պատկերներ: Tangram խաղում Osmo-ն օգտագործում է վառ գունավորմամբ փայտե մասնիկներ, սակայն ի տարբերություն օրիգինալ խաղի, այս դեպքում Tangram-ը հավելվածի տեսքվ զուգահեռ արտացոլվում է նաև iPad-ում:

Osmo-ն հսկայական պոտենցիալ ունի, որն անկասկած կօգտագործվի նաև ապագայում: Թիմն աշխատում է մի շարք նոր գաղափարներ կյանքի կոչելու ուղղությամբ: Հնարավոր է, որ մոտ ապագայում հավելվածը երեխաներին հնարավորություն ընձեռի տարբեր առարկաներ շարժելու միջոցով երաժշտություն ստանալ կամ էլ ջրաներկով ստացված նկարները վերափոխել թվային անիմացիաների: