Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
App Store-ից հեռացվել է մարիխուանայի մասին Weed Firm հանրահայտ խաղը
22/05/2014 12:21

App Store-ից հեռացվել է մարիխուանայի մասին Weed Firm հանրահայտ խաղը

Այն բանից հետո, երբ Weed Firm հավելվածը հայտնվեց ամենահայտնի անվճար խաղերի վարկանշային սանդղակի առաջին տողում, Apple ընկերությունը հեռացրեց այն App Store առցանց խանութից: 

Weed Firm խաղում օգտատերերը կարող էին զբաղվել թմրանյութերի վաճառքով, աճեցնել մարիխուանա, առաջ անցնել մրցակիցներից և պայքարել ոստիկանների դեմ: Ստանալով Apple-ի հաստատումը՝ խաղը շատ կարճ ժամանակում մեծ հռչակ ձեռք բերեց և իր պրովոկացիոն ուղղվածության շնորհիվ հայտնվեց վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:

Արևմտյան լրատվամիջոցների կողմից տարբեր կարծիքներ են հնչել Weed Firm հավելվածի մասին: Ոմանք կարծում են, որ նմանատիպ հավելվածի հաստատումն անպատասխանատու քայլ է և մեղադրում են ընկերությանը թմրանյութերի քարոզչության մեջ: Մյուսներն էլ նշել են, որ Weed Firm-ը պարզապես «ձանձրալի» խաղ է: