Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
MNP առաջին արդյունքերը. քանի բաժանորդ է փոխել իր օպերատորին
20/05/2014 10:11

MNP առաջին արդյունքերը. քանի բաժանորդ է փոխել իր օպերատորին

Ապրիլի 1-ից ՀՀ տարածքում գործարկվեց բջջային համարների տեղափոխելիության համակարգը, որը բաժանորդին թույլ է տալիս, առանց բջջային համարը փոխելու, փոխել օպերատորին: Մայիս ամսին օպերատորների կողմից հրապարակվեցին MNP համակարգի գործունեության առաջին արդյունքները:

Beeline-ի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն ապրիլ ամսի ընթացքում այլ բջջային օպերատորներից Beeline-ի ցանց տեղափոխման 1642 դիմում է ստացվել, որոնցից 1251-ն արդեն տեղափոխվել է:

Վիվասել-ՄՏՍ-ի տրամադրած տվյալների համաձայն ապրիլին ընկերության ցանց է տեղափոխվել այլ օպերատորիների 994 բաժանորդ:

Մայիսի 19-ին Օրանժը նույնպես հրապարակեց MNP առաջին արդյունքները, որոնց համաձայն համակարգի գործարկումից հետո երրորդ օպերատորի բաժանորդ դառնալու դիմում է ներկայացրել 4447 այլ օպերատորների բաժանորդ:

Ինչպես և սպասելի էր, MNP գործարկումը ինչ-որ մեծ կամ հեղափոխական փոփոխությունների չհանգեցրեց: Կարևորն այն է, որ MNP-ն բաժանորդների համար ևս մեկ օգտակար գործիք է, իսկ օպերատորների համար` մրցակցային պայքարի նոր ուղղություն, ինչից էլ մենք` բաժանորդներս, միայն կշահենք: