Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ggTaxi. Հավելված, որը թույլ է տալիս մեքենա պատվիրել մի քանի պարզ գործողությամբ
21/05/2014 10:05

ggTaxi. Հավելված, որը թույլ է տալիս մեքենա պատվիրել մի քանի պարզ գործողությամբ

Ձեզ ենք ներկայացնում ggTaxi համակարգը, որը հնարավորություն է տալիս պատվիրել մեքենա՝ զերծ մնալով փողոցում, կանգառներում տաքսի կանգնեցնելուց ու նման մի շարք այլ անհարմարություններից: Նվազագույնի է հասցվում տաքսի ծառայության դիսպետչերների հետ շփումը. պատվիրատուի հետ կապ է հաստատվում միայն ճշտումներ անելու նպատակով:

ggTaxi հավելվածը հեղինակային արտադրանք է, որը ստեղծել է gglaboratories ընկերության երիտասարդ ծրագրավորողների խումբը: Իր տեսակի մեջ այս համակարգը առաջինն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս պատվիրել մեքենա մի քանի պարզ գործողությամբ` Android և IOS օպերացիոն համակարգերով աշխատող ցանկացած SmartPhone-ում կամ պլանշետում ներբեռնելով ggTaxi հավելվածը: Համակարգը հնարավորություն է տալիս պատվիրել տաքսի նաև ծառայության web կայքում:

Համակարգում աշխատող վարորդները ընտրվում են որակի հստակ չափորոշիչներով: Շատ  շուտով կստեղծվի նաև հետադարձ կապի հնարավորություն. ցանկացած պատվիրատու կկարողանա գնահատել ստացված ծառայության որակը, դասակարգել իր նախընտրած վարորդներին: Ծրագիրը մեկնարկել է ընդամենը մեկ ամիս առաջ, և այժմ ունի  2000-ից ավել գրանցված օգտատեր:

Հավելվածը հնարավոր է ներբեռնել այստեղ՝
iOS: http://bit.ly/1lIlXfU
Android: http://bit.ly/1jksYoU

Իսկ սա ծառայության կայքն է՝ www.ggtaxi.am